Հայտնի է, թե արդյոք Ուսման Դեմբելեն կարող է մասնակցել «Բավարիայի» դեմ խաղին

ՊՍԺ-ի հարձակվող և 2025 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր Ուսման Դեմբելեն, հավանաբար կմասնակցի Չեմպիոնների Լիգայի 4-րդ տուրի «Բավարիայի» դեմ խաղին։

Շաբաթ օրը Ֆրանսիայի առաջնությունում «Նիսի» դեմ տարած 1-0 հաշվով հաղթանակից հետո, որտեղ Դեմբելեն փոխարինման մտավ 73-րդ րոպեին, 28-ամյա ֆրանսիացին բողոքել է ազդրի ցավերից։ Ըստ RMC Sport-ի, ֆրանսիացին երկուշաբթի օրը մարզվել է առանց որևէ տեսանելի անհարմարության։

ՊՍԺ – «Բավարիա» հանդիպումը կկայանա նոյեմբերի 4-ին Փարիզում և կսկսվի Երևանի ժամանակով 23։55-ին։