«Թոթենհեմի» բրազիլացի հարձակվող Ռիչարլիսոնը պատրաստ է լքել թիմը։ Այս մասին հայտնում է լրագրող Էկրեմ Քոնուրը։
Աղբյուրի համաձայն՝ 28-ամյա հարձակվողը կարող է փոխել ակումբը հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ, եթե համապատասխան առաջարկ ստացվի։ Ըստ որոշ տեղեկությունների՝ «Ֆլամենգոն» հետաքրքրված է բրազիլացուն հայրենիք վերադարձնելով։
Ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև «Էվերթոնը», «Օռլանդո Սիթին» և Սաուդյան Արաբիայի ակումբները։
Ռիչարլիսոնը «Թոթենհեմին» միացել է 2022 թվականին։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 16 հանդիպում՝ խփելով երեք գոլ և կատարելով երկու գոլային փոխանցում։