Իտալական ակումբը հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» աստղով

«Նապոլին» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կոբի Մայնուի ծառայություններով, հայտնում է Daily Mail-ը։

Ըստ աղբյուրի՝ իտալացիները մտադիր են 20-ամյա անգլիացուն վարձակալությամբ ձեռք բերել 2026 թվականի հունվարին՝ գնման կետով։

«Նապոլին» պատրաստ է Մայնուին վճարել նրա աշխատավարձը «Մանչեսթեր Յունայթեդում»՝ շաբաթական մոտավորապես 40,000 եվրո։ Ֆուտբոլիստն կցանկանար լքել անգլիական ակումբը։ Նա հույս ունի ավելի շատ խաղաժամանակ ստանալ՝ 2026 թվականի Աշխարհի առաջնությանը Անգլիայի հավաքականում ընդգրկվելու հնարավորություն ունենալու համար։

2025/26 մրցաշրջանում Մայնուն ութ խաղում կատարել է մեկ գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։