Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) իր պաշտոնական կայքում հրապարակել է 2025 թվականի տարվա լավագույն ֆուտբոլիստ մրցանակի թեկնածուների ցանկը։
Ցուցակում ընդգրկված են Արդա Գյուլերը, Բրունո Ֆերնանդեշը, Քոուլ Պալմերը, Ֆլորիան Վիրցը, Ջուդ Բելինգհեմը, Կևին Դե Բրույնեն, Լամին Յամալը, Մարտին Էդեգորը, Պեդրին, Վիտինյան, Լիոնել Մեսսին, Խամես Ռոդրիգեսը, Ռեո Հատատեն, Մոհամեդ Կուդուսը և Մալիկ Թիլմանը։
Հիշեցնենք, որ ընտրությունը հիմնված է օրացուցային տարվա, այլ ոչ թե ամբողջ ֆուտբոլային մրցաշրջանի վրա։ Վերջնական քվեարկության արդյունքները կհայտարարվեն դեկտեմբերի 10-ից հետո։