Մայք Մենյան. «Վստահ էի, որ ետ կմղեմ հարվածը»

«Միլանի» դարպասապահ Մայք Մենյանը լրագրողների հետ զրուցեց «Ռոմայի» նկատմամբ տարած 1-0 հաշվով հաղթանակից հետո:

Տանտերերը միակ գոլը խփեցին 39-րդ րոպեին՝ Ստրահինյա Պավլովիչի շնորհիվ: 82-րդ րոպեին «Ռոման» 11 մետրանոց հարված ստացավ, սակայն Պաուլո Դիբալան չկարողացավ հաղթել Մենյանին. ֆրանսիացին հետ մղեց 11 մետրանոցը՝ պահպանելով հաղթանակը:

«Դա խաղի կարևորագույն պահ էր, ես վստահ էի զգում: Թիմը հավատում էր ինձ, և ես ուրախ եմ, որ կարողացա օգնել: Երեք կարևոր միավոր: Մենք շարունակում ենք այն, ինչ սկսել էինք մրցաշրջանի սկզբում», – DAZN-ին ասել է Մայք Մենյանը: