Խաբի Ալոնսո․ «Մենք չենք անցկացնի մարզում «Էնֆիլդում»»

Նոյեմբերի 4-ին, երեքշաբթի օրը, Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում արտագնա խաղում կմրցի «Լիվերպուլի» հետ։

Ինչպես հաղորդում է The Touchline-ը, «սերուցքայինները» որոշել են հանդիպումից առաջ չմարզվել «Էնֆիլդ» մարզադաշտում։ Մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն հաստատել է այս տեղեկությունը և մեկնաբանել որոշման պատճառը․

«Մենք չենք անցկացնի մարզում «Էնֆիլդում»՝ նախընտրելով մնալ մեր բազայում։ Պարզապես չենք ուզում, որ մեզ հետևեն հարյուրավոր տեսախցիկներ»,– ասել է Ալոնսոն։

«Լիվերպուլ» — «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 00:00-ին։