Կրիշտիանու Ռոնալդուն նշել է, թե երբ կարող է ավարտել կարիերան

«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ դեռ մտադիր չէ ավարտել իր ֆուտբոլային կարիերան, հայտնում է UOL-ը։

««Ալ-Նասրը» հաղթեց, ես երկու անգամ գրավեցի դարպասը, և դա միշտ հաճելի զգացողություն է։ Միշտ ասել եմ, որ երկար տարիներ բարձր մակարդակով խաղալը հնարավոր է միայն, երբ դեռ կրքոտ ես։ Ես այդ կիրքը դեռ զգում եմ։

Անկախ նրանից՝ գոլ եմ խփում, թե ոչ, սա իմ կյանքն է։ Արդեն շուրջ 23-24 տարի է, ինչ ֆուտբոլ եմ խաղում, և կշարունակեմ այնքան ժամանակ, քանի դեռ ոտքերս թույլ կտան»,– ասել է 40-ամյա ֆուտբոլիստը։

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 7-րդ տուրում «Ալ Ֆայհայի» դեմ խաղում (2-1) Ռոնալդուն դարձավ դուբլի հեղինակ։ «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը այժմ իր կարիերայի ընթացքում խփել է 952 գոլ։