Իսպանիայի Լա լիգայի 11-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական դաշտում 3-1 հաշվով հաղթանակ տարավ «Էլչեի» նկատմամբ։
Կատալոնական թիմի կազմում գոլերի հեղինակ դարձան Լամին Յամալը, Ֆերան Տոռեսը և Մարկուս Ռեշֆորդը։
Հանսի Ֆլիկի գլխավորած «Բարսելոնան» վաստակեց 25 միավոր և բարձրացավ երկրորդ հորիզոնական, մինչդեռ «Էլչեն» 14 միավորով զբաղեցնում է իններորդ տեղը։