«Ռեալի» պաշտպանը խոսել է Լամին Յամալի դեմ անցկացրած հանդիպումների մասին

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ալվարո Կառերասը խոսել է «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալի դեմ իր անցկացրած հանդիպումների մասին, հայտնում է Marca-ն։

«Շատ եմ հավանել Յամալի դեմ խաղալը։ Կարծում եմ՝ լավ եմ հանդես եկել, քանի որ մանրամասն ուսումնասիրել էի մրցակցին։ Ընդհանրապես, թիմն էլ շատ վստահ էր խաղում»,– նշել է իսպանացի պաշտպանն իր խոսքում։

22-ամյա Կառերասը տարբեր ակումբների կազմում Յամալի դեմ հանդես է եկել չորս անգամ՝ մեկ հաղթանակ, մեկ ոչ-ոքի և երկու պարտություն գրանցելով։