Հանս-Դիտեր Ֆլիկը Լամին Յամալի վերաբերյալ որոշում է կայացրել «Էլչեի» դեմ խաղից առաջ

Կատալոնական «Բարսելոնայի» մարզչական անձնակազմը՝ գերմանացի մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորությամբ, ներկայացրել է Լա Լիգայի 11-րդ տուրի՝ «Էլչեի» դեմ խաղի համար նախատեսված թիմի կազմը։

Ըստ «Բլաուգրանայի» մամուլի ծառայության՝ 18-ամյա վինգերը Լամին Յամալը ընդգրկվել է հայտացուցակում՝ աճուկի ցավերով հանդերձ։

«Բարսելոնայի» և «Էլչեի» միջև խաղը կկայանա կիրակի՝ նոյեմբերի 2-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով ժամը 21:30-ին։