«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը մեկնաբանել է թիմի վերջին անհաջողությունները՝ ընդգծելով, որ պատճառը կազմի փոփոխություններն են։
«Ես դժգոհ եմ մրցաշրջանի մեկնարկից։ Մեզ համար սա բարդ շրջան է, քանի որ թիմում մի քանի նոր ֆուտբոլիստներ կան։ Տրանսֆերները լավն են, բայց նրանց ժամանակ է պետք՝ հարմարվելու և միմյանց խաղը հասկանալու համար։ Երբ դա տեղի ունենա, ամեն ինչ կդասավորվի», — ասել է Սալահը՝ ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի։
«Լիվերպուլը» վերջին ութ խաղերից վեցում պարտվել է։ Անգլիայի Պրեմիեր լիգայի 10 տուրից հետո թիմը ունի 18 միավոր և զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։