Ուկրաինայի ազգային հավաքականի և «Էվերթոնի» պաշտպան Վիտալի Միկոլենկոն կարող է տեղափոխվել Պրեմիեր լիգայի և Իսպանիայի Լա լիգայի ակումբներից որևէ մեկը, հայտնում է լրագրող Ռուդի Գալետտին։
Ըստ աղբյուրի՝ եվրոպական ակումբների սկաուտները տպավորված են ուկրաինացու անգլիական ակումբում ցուցաբերած կայուն խաղով։ Transfermarkt-ը 26-ամյա պաշտպանին գնահատում է 25 միլիոն եվրո։
Միկոլենկոյի պայմանագիրը «Տոֆիի» հետ լրանում է 2026 թվականի հունիսի վերջին։ Միկոլենկոն այս մրցաշրջանում մասնակցել է Պրեմիեր լիգայի վեց խաղի՝ չխփելով ոչ մի գոլ։ Նա ունի մեկ դեղին քարտ։