Գարի Նևիլ․ «Չեմ կարծում, որ «Մանչեսթեր Սիթին» կվերադառնա իր նախկին մակարդակին»

Նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը խոսել է Լոնդոնի «Արսենալի» հեռանկարների մասին Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում։

«Կարծում եմ՝ նրանք լիգայի լավագույն թիմն են և ունեն ճիշտ կազմ։ Վստահ եմ, որ «Արսենալը» կհաղթի առաջնությունում։ Չեմ կարծում, որ «Մանչեսթեր Սիթին» կվերադառնա իր նախկին մակարդակին և կշրջանցի «Արսենալին», – Նևիլի խոսքերն է մեջբերում NBC Sports-ը։