«Բարսելոնան» տեղեկություններ է հավաքում «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ։
Sport.es-ի փոխանցմամբ՝ անգլիացին լավատեսորեն է տրամադրված Իսպանիա հնարավոր տեղափոխության հարցում։
Ըստ աղբյուրի՝ 32-ամյա ֆուտբոլիստի պայմանագրում նշված 65 միլիոն եվրոյի հրաժարագնի կետը կակտիվանա 2026 թվականի ամռանը։ «Բլաուգրանան» կարող է Քեյնին ձեռք բերել որպես 37-ամյա հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու փոխարինող։
«Բլաուգրանայից» բացի, Քեյնով հետաքրքրված են նաև «Թոթենհեմը», որը ցանկանում է նրան վերադարձնել, և Սաուդյան Արաբիայի ակումբները։
Այս մրցաշրջանում Քեյնը բոլոր մրցաշարերում մասնակցել է 15 հանդիպման՝ խփելով 22 գոլ և կատարելով երեք գոլային փոխանցում: Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը։