Մոհամեդ Սալահը կրկնել է Ուեյն Ռունիի ռեկորդը Պրեմիեր Լիգայում

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը դարձավ գոլի հեղինակ Պրեմիեր Լիգայի 10-րդ տուրում «Ասթոն Վիլայի» դեմ խաղում (2-0)։

Ֆուտբոլիստը ակումբի կազմում դարձել է 188 գոլի և 88 գոլային փոխանցման հեղինակ։

Opta-ի փոխանցմամբ՝ Սալահը կրկնել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունիի Պրեմիեր Լիգայի ռեկորդը՝ մեկ ակումբի կազմում Պրեմիեր Լիգայում կատարած ամենաշատ գոլային փոխանցումների համար՝ 276 (183 գոլ, 93 գոլային փոխանցում)։

Սալահը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2017 թվականից։ Ֆուտբոլիստը իր իններորդ մրցաշրջանն է անցկացնում «Մերսիսայդների» կազմում։