«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը մեկնաբանել է Պրեմիեր Լիգայի 10-րդ տուրի արտագնա խաղում «Նոթինգհեմ Ֆորեստի» հետ ոչ-ոքին (2-2)։
«Մենք հինգ րոպեով կորցրեցինք խաղի վերահսկողությունը և դրա համար վճարեցինք։ Կարծում եմ՝ որոշ բաներ լավ արեցինք։ Միևնույն ժամանակ, մեր էներգիայի մակարդակը մի փոքր ընկավ։ Եվ երբ մեր թիմը մի փոքր կորցնում է էներգիա, դա կարելի է զգալ։
Անցյալում, եթե մենք վատ հինգ րոպե էինք անցկացնում և երկու գոլ էինք բաց թողնում, չէինք կարողանում վերականգնվել։ Այսօր մենք այլ զգացողություն ունենք։ Կարող եք զգալ, որ մենք չէինք կարող հաղթել այս խաղում, բայց մենք չենք պարտվելու։ Եվ դա այն զգացողությունն է, որը երբեմն պետք է ունենա մեծ թիմը», – ասել է պորտուգալացին մամուլի ասուլիսում։
«Մանչեսթեր Յունայթեդի» երեք խաղից բաղկացած հաղթանակների շարքն ավարտվեց Պրեմիեր Լիգայում։ Թիմը 10 խաղից հետո 17 միավորով չորրորդ տեղում է մրցաշարային աղյուսակում։