Պրեմիեր Լիգայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու և «Նյուքասլի» լեգենդ Ալան Շիրերը իր հիացմունքն է հայտնել «Արսենալի» խաղի նկատմամբ։
Պրեմիեր Լիգայի 10-րդ տուրում լոնդոնցիները 2-0 հաշվով հաղթեցին «Բըրնլիին»՝ ամրապնդելով իրենց առաջատարությունը լիգայում։
«Ես «Արսենալում» թույլ կողմեր չեմ տեսնում։ Նրանք կրկին գոլեր խփեցին ստանդարտ հարվածներից, բայց նրանց խաղում շատ ավելին կար։ Ինձ դուր է գալիս, թե ինչպես են նրանք օգտագործում Կալաֆիորիին և Թիմբերին՝ թվային առավելություն ստեղծելու և ստանդարտ հարվածներից ստացված հնարավորությունները իրացնելու համար», – ասել է Շիրերը BBC Sport-ին։