Դիեգո Սիմեոնե․ «Մենք կփորձենք շարունակել լավագույնը քաղել յուրաքանչյուր ֆուտբոլիստից»

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է «Սևիլիայի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (3-0)։

«Ես շատ գոհ եմ Ռուջերիի խաղից, Գանցկոյի խաղից կենտրոնական պաշտպանությունում և Բաենայի խաղից կիսապաշտպանությունում, բայց մենք ավելին ենք փնտրում։ Ես չեմ պատրաստվում կանգնել տեղում։ Մենք կփորձենք շարունակել լավագույնը քաղել յուրաքանչյուր ֆուտբոլիստից, քանի որ նրանք շատ լավն են», – մարզչի խոսքերն է մեջբերում Into the Calderon-ը։

Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում «Ատլետիկոն» այժմ 22 միավորով չորրորդ տեղում է։ «Սևիլյան»՝ տասնմեկերորդ տեղում՝ 13 միավորով։