«Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին մեկնաբանել է Բունդեսլիգայի 9-րդ տուրում «Բայեր Լևերկուզենի» նկատմամբ տնային հաղթանակը (3-0)։
«Կարևոր էր պահպանել բարձր տեմպը այս խաղում։ Մենք հիանալի աշխատանք կատարեցինք առանց Քեյնի, Դիասի և Օլիսեի։ Ես ուզում եմ թիմի բոլոր ֆուտբոլիստներին խաղային պրակտիկա տալ։ Մենք հաղթել ենք 15 խաղ և չենք ուզում կանգ առնել», – գլխավոր մարզչի խոսքերն է մեջբերել Բունդեսլիգայի մամուլի ծառայությունը։
Գերմանիայի առաջնության 9-րդ տուրից հետո մյունխենյան թիմն ունի 27 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։