Խաբի Ալոնսո․ «Սա թիմային հաջողություն էր»

«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մեկնաբանել է Լա Լիգայի 11-րդ տուրում «Վալենսիայի» նկատմամբ տարած 4-0 հաշվով հաղթանակը։

«Սա թիմային հաջողություն էր։ Թիմը շատ լավ խաղաց միասին, և տղաները ցանկանում էին շարունակել իրենց լավ արդյունքների շարքը։ Մենք շատ դինամիկ խաղացինք, գնդակը կորցնելիս ճնշում գործադրելով։ Մենք վստահությամբ խաղացինք։

Ի՞նչն ինձ ամենաշատը դուր եկավ։ Լավ էներգիան, ինքնազոհաբերությունը, բոլորի ցանկությունը՝ ներդրում ունենալ թիմում։ Սա լավ էներգիա է ստեղծում, լավ փոխըմբռնում երկուսի միջև, և դա է, ինչ մենք ուզում ենք», – Ալոնսոյի խոսքերն է մեջբերում Marca-ն։