Դուշան Վլահովիչ․ «Դա մարզչի գործն է»

«Յուվենտուսը» 2-1 հաշվով հաղթեց «Կրեմոնեզեին»՝ Լուչիանո Սպալետտիի գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո իր առաջին խաղում։

«Ես չէի ասի, որ երկրորդ խաղակեսում մենք սխալ մտածելակերպ ունեինք։ Ավելի շատ վատ սովորությունների հարց էր։ Մենք չափազանց խորը նահանջեցինք առանց որևէ ակնհայտ պատճառի։ Հաղթանակը կարևոր էր։ Ինչ վերաբերում է մարտավարությանը, դա մարզչի գործն է։ Ես պատրաստ եմ ամեն ինչի», – Վլահովիչի խոսքերն է մեջբերում իտալական լրատվամիջոցները։

Լուչիանո Սպալետտին «Ծեր Սինյորայի» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է Իգոր Տուդորին։