Պրեմիեր Լիգայի 10-րդ տուրում «Արսենալը» արտագնա խաղում մրցեց «Բըրնլիի» հետ և հաղթեց 2-0 հաշվով։
OptaJoe-ի փոխանցմամբ՝ ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր Լիգայում գրանցվել է հինգ դեպք, երբ մեկ թիմը չի կարողացել հարվածել դարպասին։ Դրանցից երեքը տեղի են ունեցել «Արսենալի» մրցակիցների դեմ։ «Վեսթ Հեմը», «Ֆուլհեմը» և «Բըրնլին» չեն կարողացել ոչ մի հարված կատարել «Արսենալի» դարպասին, որը յոթ անընդմեջ հանդիպում գոլ բաց չի թողել։
Նոյեմբերի 4-ին Միկել Արտետայի թիմը Չեմպիոնների Լիգայում կմրցի «Սլավիա Պրահայի» դեմ։