Ալան Շիրեր․ «Նրանք չեն պայքարում և անկազմակերպ են»

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալան Շիրերը մեկնաբանել է «Լիվերպուլի» վերջին արդյունքները։

Առնե Սլոտի թիմը բոլոր մրցաշարերում վերջին յոթ խաղերում տարել է ընդամենը մեկ հաղթանակ։

«Մի մասով կարծում եմ, որ այս վազքը չի կարող հավերժ շարունակվել, քանի որ այնտեղ շատ հմտություն կա։ Բայց ինձ դուր չի գալիս այն, ինչ տեսնում եմ «Լիվերպուլից» հիմա։ Նրանք չեն պայքարում և անկազմակերպ են», – Շիրերի խոսքերն է մեջբերում Betfair-ը։

Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրից հետո «մերսիսայդցիները» 15 միավորով զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի յոթերորդ հորիզոնականը։