«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալը հայտարարել է, որ դադարեցրել է իր սիրային հարաբերությունները արգենտինացի երգչուհի Նիկի Նիկոլի հետ։
Յամալը և Նիկոլը հանդիպում էին հուլիսի վերջից։
«Մենք այլևս միասին չենք։ Ես նրան չեմ դավաճանել, դա դավաճանություն չէր։ Մենք պարզապես բաժանվեցինք, այդքանը։ Այն ամենը, ինչ լրատվամիջոցները գրում են, ոչ մի կապ չունի մեր հարաբերությունների հետ», – Յամալի խոսքերն է մեջբերում Sport Es-ը։
Այս մրցաշրջանում 18-ամյա Յամալը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է ութ հանդիպում, խփել երեք գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։
Transfermarkt-ը իսպանացուն գնահատում է 200 միլիոն եվրո։