«Ջենոան» հայտարարել է Պատրիկ Վիեյրայի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին։
«Ակումբը ցանկանում է շնորհակալություն հայտնել մարզչին և նրա անձնակազմին իրենց պաշտոնավարման ընթացքում ցուցաբերած նվիրվածության և պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում է նրանց հաջողություններ ապագա կարիերայում», – ասվում է ակումբի հայտարարության մեջ։
Ֆրանսիացի մարզիչը «Ջենոան» գլխավորել է 2024 թվականի նոյեմբերից։
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի ինը խաղից հետո «Ջենոան» ունի երեք միավոր և ներկայումս զբաղեցնում է 20-րդ տեղը՝ աղյուսակի վերջին հորիզոնականը։