Հանս-Դիտեր Ֆլիկը անդրադարձել է Պեդրիի վնասվածքին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է կիսապաշտպան Պեդրիի վնասվածքը։

«Պեդրիի վնասվածքը մեզ զարմացրեց։ Մադրիդում կայացած խաղից հետո նա միայն թեթև անհարմարություն և հոգնածություն զգաց, բայց հետազոտությունները լուրջ խնդիր բացահայտեցին։ Մենք կարող ենք միայն հաշտվել դրա հետ։ Իհարկե, մենք կկարոտենք մեր հիմնական ֆուտբոլիստներից մեկին, բայց հույս ունենք նրա արագ վերադարձի», – մամուլի ասուլիսում ասել է Ֆլիկը։

Կիրակի օրը Լա Լիգայի 11-րդ տուրում «Բարսելոնան» տանը կմրցի «Էլչեի» հետ։