ՈՒԵՖԱ-ն պատասխանել է «Ռեալ Մադրիդին»

ՈՒԵՖԱ-ն հրաժարվել է մեկնաբանել այն տեղեկությունները, որ «Ռեալ Մադրիդը» մտադիր է դատի տալ կազմակերպությանը՝ Սուպերլիգա ստեղծելու առաջարկը խոչընդոտելու համար։

«Մենք այս հարցի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չունենք», – ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայության հաղորդագրությունը մեջբերել է ՏԱՍՍ-ը։

Financial Times-ը նախկինում հայտնել էր, որ «Ռեալ Մադրիդը» պատրաստվում է պահանջել ավելի քան 4 միլիարդ եվրո փոխհատուցում։