«Ալ Իթիհադի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն կարող է շարունակել կարիերան Ֆրանսիայի Լիգա 1-ում, հայտնում է Foot Mercato-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ 34-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Փարիզի «ՊՍԺ»-ն։ Ակումբը պատրաստ է ազատ գործակալի կարգավիճակում նոր պայմանագիր ստորագրել Կանտեի հետ և դարձնել նրան թիմի մարզական ծրագրի գլխավոր ֆուտբոլիստ։
Կանտեի և «Ալ Իթիհադի» գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2026թ. հուլիսի 1-ը։ Ներկա պահին կողմերը բանակցություններ դեռ չեն սկսել, և պարզ չէ, թե արդյոք Փարիզը ձմռանը կփորձի ձեռք բերել կիսապաշտպանի տրանսֆերը։
Կանտեն «Ալ Իթիհադում» խաղում է 2023թ. հուլիսից, 89 հանդիպման ընթացքում խփել է 9 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։ Ֆրանսիայում նա նախկինում հանդես է եկել «Բուլոնում» և «Կանում»։