«Բարսելոնան» մեկ պայմանով կգնի Մարկուս Ռեշֆորդին

«Բարսելոնան» գոհ է անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի ելույթներից: Sport.es-ի փոխանցմամբ՝ «Բլաուգրանան» քննարկում է 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի գնման առաջարկը «Մանչեսթեր Յունայթեդից»: Տրանսֆերը կարող է կայանալ, եթե Ռեշֆորդը համաձայնվի աշխատավարձի զգալի կրճատմանը:

«Բարսելոնան» պատրաստ չէ ֆուտբոլիստին առաջարկել «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկած պայմանները: Ռեշֆորդը «Բլաուգրանա»-ի հետ պայմանագիր է կնքել «Կարմիր սատանաներից» 2025 թվականի ամռանը:

Պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը: Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ռեշֆորդը մասնակցել է տասը խաղի՝ խփելով մեկ գոլ և կատարելով չորս գոլային փոխանցում: