«Մանչեսթեր Յունայթեդի» երկու կիապաշտպաններ կարող են լքել ակումբը

Կենտրոնական կիսապաշտպան Կոբի Մայնուն և հարձակվող Ջոշուա Զիրկզին կարող են լքել «Մանչեսթեր Յունայթեդը» հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ, ըստ Daily Mail-ի լրագրողների։շ

Աղբյուրի համաձայն՝ ակումբը պատրաստ է, որ վերոնշյալ խաղացողները նոր ակումբ փնտրեն՝ խաղաժամանակի պակասի պատճառով։ Մայնոն Անգլիայի Պրեմիեր լիգայում անցկացրել է յոթ խաղ՝ առանց գոլ խփելու։

Մինչդեռ Զիրկզին մասնակցել է լիգայի չորս խաղի։ Հոլանդացին նաև չի կարողացել գոլ խփել կամ գոլային փոխանցում կատարել։