«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան վստահեցրել է, որ թիմի կիսապաշտպան Ռոդրին պատրաստ է մասնակցել նոյեմբերի 2-ին կայանալիք «Բորնմութի» դեմ հանդիպմանը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Ռոդրին լիովին պատրաստ է օգնել թիմին, բայց դեռ չեմ որոշել՝ նա կսկսի մեկնարկային կազմում, թե ոչ։ Հոլանդի հետ ևս ամեն ինչ կարգին է», — նշել է Գվարդիոլան։