«Միլանը» պետք է ընտրություն կատարի չորս հարձակվողների միջև

«Միլանը» կրկին նոր հարձակվողի է փնտրում։ Անցյալ ձմռանը Սանտիագո Խիմենեսը միացավ «ռոսոներիներին» 32 միլիոն եվրոյով։ Ակումբը դժգոհ է մեքսիկացու խաղից և փնտրում է նրան փոխարինող։

Ըստ «Gazzetta dello Sport»-ի՝ իտալական գրանդի կարճ ցուցակում են Ջոնաթան Բուրկարդտը (Այնտրախտ), Ջոշուա Զիրկզեն (Մանչեսթեր Յունայթեդ), Արտյոմ Դովբիկը (Ռոմա) և Խոակին Պանիչելին (Ստրասբուրգ)։

«Միլանը» ներկայումս Սերիա Ա-ի աղյուսակում չորրորդն է՝ ինը խաղից հետո վաստակած 18 միավորով։ Մասիմիլիանո Ալեգրիի թիմը կիրակի օրը կմրցի «Ռոմայի» հետ։