«Ռեալի» ֆուտբոլիստ Կիլիան Մբապպեն խոսել է «Թոթենհեմի» հարձակվողական կիսապաշտպան Խավի Սիմոնսի մասին։ Ֆրանսիացի հարձակվողը ճանաչում է հոլանդացուն ՊՍԺ-ում միասին անցկացրած ժամանակներից։
«Սիմոնսը շատ տաղանդավոր խաղացող է։ Նա ճիշտ որոշում կայացրեց այն ժամանակ՝ խաղաժամանակի համար տեղափոխվելով ՊՍՎ։ Երիտասարդ տարիքում դժվար է ապացուցել քեզ թոփ ակումբում։ Այնուհետև նա տեղափոխվեց «Լայպցիգ», որտեղ նույնպես հիանալի էր, իսկ հիմա նա «Թոթենհեմում» է։ Հուսով եմ՝ Խավին կշարունակի զարգանալ և հասնել այն ամենին, ինչին ձգտում է։ Մաղթում եմ նրան հաջողություններ», – Մբապպեի խոսքերն է մեջբերել «Madrid Universal»-ը։