Ռուբեն Ամորիմ. «Մտածում էի հեռանալու մասին»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը պատմել է, որ մտածել է պաշտոնը լքելու մասին։

«Կային պահեր, երբ ինձ համար իսկապես դժվար էր, և ես մտածում էի, որ գուցե այդպես չէր նախատեսված։ Այսօր հակառակն է։

Հիմա ես զգում և գիտեմ, որ դա իմ կյանքի լավագույն որոշումն էր, և ես ուզում եմ այստեղ լինել», – Ամորիմի խոսքերը մեջբերել է BBC-ն։

Հիշեցնենք, որ 40-ամյա պորտուգալացին «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորել է 2024 թվականի նոյեմբերին։