Կիլիան Մբապպե. ««Ռեալ Մադրիդը» աշխարհի լավագույն ակումբն է, իսկ ՊՍԺ-ն լավագույնների շարքում է»

«Ռեալ Մադրիդի» հարձակվող Կիլիան Մբապպեն բացատրել է մադրիդյան ակումբի և ՊՍԺ-ի միջև եղած տարբերությունները, որի կազմում նա խաղացել է 2018-ից 2024 թվականներին։

«Դրանք բոլորովին տարբեր ակումբներ են՝ տարբեր պատմություններով։ ՊՍԺ-ն շատ ավելի երիտասարդ է, մինչդեռ «Ռեալ Մադրիդը» շատ ավելի երկար պատմություն և ավելի հարուստ ժառանգություն ունի։ Մշակույթը նույնպես տարբեր է։

Անկասկած, «Ռեալ Մադրիդը» աշխարհի լավագույն ակումբն է, բայց ՊՍԺ-ն նույնպես լավագույնների շարքում է։ Դրանք ֆուտբոլը հասկանալու երկու տարբեր մոտեցումներ են, և ես հպարտ եմ, որ եղել եմ և՛ «Ռեալ Մադրիդի», և՛ ՊՍԺ-ի մաս», – Մբապպեի խոսքերն է մեջբերում Marca-ն։

ՊՍԺ-ի հետ Մբապպեն նվաճել է 15 ներքին գավաթ։ Իսպանիայում անցկացրած իր առաջին մրցաշրջանում ֆրանսիացին «Ռեալ Մադրիդի» հետ նվաճել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը և Միջմայրցամաքային գավաթը։