«Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսեց Պրեմիեր լիգայում մրցակցության մասին: Մասնագետին հարցրին, թե արդյոք ավանդական լավագույն վեցյակը փոխվել է իր Անգլիայում անցկացրած ժամանակների ընթացքում:
«Երբ ես աշխատում էի Մյունխենում կամ Բարսելոնայում, միշտ լսում էի, որ Անգլիայում յուրաքանչյուրը կարող է հաղթել յուրաքանչյուրին: Հնարավոր է՝ «Լիվերպուլը», իսկ հետո մենք մի փոքր փոխեցինք այդ դինամիկան: Որովհետև մենք այնքան կայուն էինք, որ մի քանի մրցաշրջան ունեցանք, երբ վաստակեցինք ավելի քան 90 միավոր, գրեթե 100:
Պրեմիեր լիգայում, ինչպես նաև NBA-ում, որոշակի պահի չկա մեկ գերիշխող թիմ: Վերջին չորս, հինգ, վեց տարիների ընթացքում եղել են տարբեր թիմեր, և յուրաքանչյուրը կարող է հաղթել յուրաքանչյուրին: Կարծում եմ, որ դա իսկապես լավ է երկրպագուների և Պրեմիեր լիգայի համար», – լրագրողներին ասաց Գվարդիոլան:
Կիրակի՝ նոյեմբերի 2-ին, «Մանչեսթեր Սիթին» կընդունի «Բորնմութին»: