Լամին Յամալը վնասվածք ունի

«Բարսելոնայի» երիտասարդ հարձակվող Լամին Յամալը դեռևս լիովին չի ապաքինվել ազդրոսկրային վնասվածքից, հայտնում է Diario Sport-ը։

Ակումբի և ֆուտբոլիստի համատեղ որոշմամբ՝ այս փուլում վիրահատական միջամտությունը չի իրականացվի, թեև խնդիրը ամբողջությամբ հաղթահարված չէ։

Եթե առաջիկա շաբաթների ընթացքում ցավերը պահպանվեն, ապա վիրահատության տարբերակը կարող է կրկին դառնալ քննարկման թեմա։

Յամալը արդեն խորհրդակցել է մասնագետների հետ, և որոշվել է, որ նա կշարունակի մասնակցել մարզումներին և խաղերին՝ ցավերի ֆոնին։