Կիլիան Մբապպեն ստացել է 2024/2025 մրցաշրջանի «Ոսկե խաղակոշիկը»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն 2024/25 մրցաշրջանում ցուցադրած ֆենոմենալ արդյունքների համար արժանացել է եվրոպական «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Անցած մրցաշրջանում ֆրանսիացին խփել է 44 գոլ, որոնցից 31-ը՝ Լա լիգայում։ Մրցանակը Մբապեին հանձնել է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը, որը շնորհակալություն է հայտնել հարձակվողին՝ թիմի հաջողություններին նպաստած գերարդյունավետ խաղի համար։

Ակումբի պատմության ընթացքում «Ոսկե խաղակոշիկին» մինչև Մբապեն արժանացել են միայն Ուգո Սանչեսը և Կրիշտիանու Ռոնալդուն։

«Շատ հպարտ եմ այս մրցանակի համար։ Հույս ունեմ, որ կրկին կդառնամ «Ոսկե խաղակոշիկի» հաղթող», — նշել է Մբապեն։