«Լիվերպուլին» պատկանող եզրային պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը կարող է տեղափոխվել Շոտլանդիայի Պրեմիեր լիգա, ըստ Football Insider-ի։
Աղբյուրի համաձայն՝ «Սելտիկը» հետաքրքրված է 31-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով։
Ռոբերտսոնի պայմանագիրը «Մերսիսայդցիների» հետ լրանում է հաջորդ ամռանը։ Կողմերը դեռևս չեն համաձայնվել երկարաձգել այն։
Պաշտպանը այս մրցաշրջանում մասնակցել է «Կարմիրների» ինը խաղի՝ խփելով մեկ գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում։
«Transfrmarkt»-ի փորձագետները նրա շուկայական արժեքը գնահատում են 15 միլիոն եվրո։