Հայաստանի Մ-17 հավաքականը զիջեց Ֆինլանդիային

Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը շարունակում է պայքարը ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ-17 առաջնության որակավորման առաջին փուլում։

Երկրորդ տուրում Ալեքսանդր Պետրոսյանի թիմը զիջել է Ֆինլանդիային 0-2 հաշվով։

Վերջին հանդիպումը մեր ընտրանին կանցկացնի նոյեմբերի 3-ին՝ մրցելով Կիպրոսի Մ-17 հավաքականի հետ։