«Ռեալ Մադրիդի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը առաջիկայում կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես հայտնում է OK Diario-ն՝ ՊՍԺ-ն և «Բավարիան» պատրաստ են քննարկել Վինիսիուսին ձեռք բերելու հնարավորությունը, եթե ֆուտբոլիստը որոշի լքել «Ռեալ Մադրիդը»:
Նշվում է, որՍաուդյան Արաբիայում բրազիլացու նկատմամբ դեռևս հետաքրքրություն կա:
Transfermarkt-ը 25-ամյա Վինիսիուս Ժունիորի արժեքը գնահատում է 150 միլիոն եվրո: Բրազիլացու ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը։