Կևին Դե Բրույնեն կարող է բաց թողնել ԱԱ-2026-ը

Բելգիայի հավաքականի և «Նապոլիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն կարող է բաց թողնել Աշխարհի 2026 թվականի առաջնությունը՝ աջ ազդրի երկգլուխ ազդրային մկանի պատռվածքի պատճառով, հայտնում է The Sun-ը։

Ըստ աղբյուրի՝ «Նապոլին» նաև մտահոգված է, որ 34-ամյա կիսապաշտպանի ներկայիս մրցաշրջանը կարող է ավարտվել։

«Նապոլին» նախկինում հայտարարել էր, որ բելգիացին հաջողությամբ վիրահատվել է և այժմ վերականգնողական կուրս է անցնում։

La Gazzetta dello Sport-ը հայտնել է, որ Դե Բրույնեն վնասվածքի պատճառով բաց կթողնի առնվազն մինչև 2026 թվականի փետրվարը։

Աշխարհի առաջնության որակավորման վեց փուլերից հետո Բելգիան ունի 14 միավոր և առաջինն է J խմբում։