«Մանչեսթեր Սիթին» որոշում է կայացրել Ռոդրիի վերաբերյալ

«Մանչեսթեր Սիթին» վերսկսել է պայմանագրի երկարաձգման բանակցությունները կիսապաշտպան Ռոդրիի հետ, որի պայմանագիրը լրանում է 2027 թվականի ամռանը:

TBR Football-ի փոխանցմամբ՝ երկու կողմերն էլ վստահ են, որ համաձայնության կգան։ «Քաղաքայինները» ակնկալում են պայմանագրի երկարաձգումն ավարտել մինչև այս տարվա վերջը:

Ռոդրին «Մանչեսթեր Սիթիի» կազմում հանդես է գալիս 2019 թվականի ամռանից: Կիսապաշտպանը «քաղաքայինների» կազմում մասնակցել է 272 հանդիպման բոլոր մրցաշարերում՝ խփելով 26 գոլ և կատարելով 32 գոլային փոխանցում: