«Բարսելոնայի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին պատասխանել է այն հարցին, թե որ դարպասապահներին է համարում ֆուտբոլի պատմության լավագույնը։
«Բուֆոնը, Լև Յաշինը, Մանուել Նոյերը, Պետր Չեխը… և ես՝ ինչո՞ւ ոչ», – ասել է Շչեսնին «Բարսելոնայի» YouTube ալիքի հաղորդման ժամանակ։ Այնուհետև լեհը նշել է, որ կատակում է իր մասին։
Խորհրդային դարպասապահ Լև Յաշինը մնում է պատմության մեջ միակ դարպասապահը, որը նվաճել է «Ոսկե գնդակը»։ Յաշինը մրցանակը ստացել է 1963 թվականին։ Դարպասապահը մահացել է 1990 թվականին։