«Գալաթասարայի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»։
Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Ըստ աղբյուրի՝ 26-ամյա նիգերիացու հետաքրքրությունը պայմանավորված է Ռոբերտ Լևանդովսկու հնարավոր հեռանալով 2026 թվականի ամռանը։ 37-ամյա լեհի պայմանագիրը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը։
Նշվում է, որ հնարավոր տրանսֆերը կախված է «Բարսելոնայի» ֆինանսական վիճակից՝ հարձակվողի բարձր գնի պատճառով։
Հարձակվողը ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 9 հանդիպում՝ խփելով վեց գոլ։