Ռոմելու Լուկակուն մոտ է խաղադաշտ վերադառնալուն

«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն օգոստոսին «Օլիմպիակոսի» դեմ ընկերական հանդիպման ժամանակ ազդրի լուրջ վնասվածք ստացավ։ Բելգիացին հրաժարվել է վիրահատությունից և ընտրել է պահպանողական բուժում։

Calciomercato-ի փոխանցմամբ՝ Լուկակուն այժմ անցնում է վերջնական հետազոտությունները։ «Նապոլին» լավատեսորեն է տրամադրված իրավիճակի նկատմամբ և հույս ունի, որ հարձակվողը պատրաստ կլինի խաղադաշտ դուրս գալ արդեն դեկտեմբերին։

Նշվում է, որ ֆուտբոլիստը կսկսի խաղալ միայն այն ժամանակ, երբ լիարժեք պատրաստ լինի։