Լիսանդրո Մարտինեսի առողջական վիճակից նոր տեղեկություն կա

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լիսանդրո Մարտինեսը վնասվածքից հետո առաջին մարզումն է անցկացրել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

2025 թվականի փետրվարին 27-ամյա արգենտինացին ծնկի խաչաձև կապանների պատռվածք ստացավ։

Մարտինեսը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2022 թվականի ամռանից։ Ֆուտբոլիստը թիմի կազմում անցկացրել է 91 հանդիպում, խփել երեք գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։