Լոնդոնի «Արսենալը» Անգլիայի լիգայի գավաթի չորրորդ փուլում տանը 2-0 հաշվով հաղթեց «Բրայթոնին»՝ սահմանելով անգլիական ֆուտբոլի բոլոր ժամանակների ռեկորդ։
Opta Sport վիճակագրական պորտալի փոխանցմամբ՝ «Արսենալը» դարձել է Անգլիայի բարձրագույն դիվիզիոնի առաջին թիմը, որը մեկ ամսվա ընթացքում վեց խաղում վեց անգամ անառիկ է պահել իր դարպասը։
«Արսենալը» նախկինում Պրեմիեր Լիգայում հաղթել էր «Քրիսթալ Փելասին» (1-0), «Ֆուլհեմին» (1-0) և «Վեսթ Հեմին» (2-0)։ Չեմպիոնների Լիգայում լոնդոնցիները հաղթել էին «Ատլետիկո Մադրիդին» (4-0) և «Օլիմպիակոսին» (2-0)։