Հայտնի են Պրեմիեր Լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզչի մրցանակի թեկնածուների անունները

Պրեմիեր Լիգան հրապարակել է հոկտեմբեր ամսվա լավագույն մարզչի մրցանակի թեկնածուների անունները։

Ցուցակում ընդգրկված են Ռուբեն Ամորիմը (Մանչեսթեր Յունայթեդ), Միկել Արտետան (Արսենալ), Ունայ Էմերին (Աստոն Վիլա) և Անդոնի Իրաոլան (Բորնմութ)։

Մրցանակի հաղթողը կորոշվի երկրպագուների և մասնագետների քվեարկությամբ, որի արդյունքները կհրապարակվեն նոյեմբերի 3-ին։