«Ռեալ Մադրիդը» որոշում է կայացրել Վինիսիուսի վերաբերյալ

«Ռեալ Մադրիդը» աշխատում է թիմի հարձակվող Վինիսիուսի պայմանագիրը երկարաձգելու վրա, չնայած նրա և գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի միջև առկա բարդ հարաբերություններին, հայտնում է Cadena Ser-ը։

«Ռեալ Մադրիդը» չի փոխում իր ծրագրերը։ Ակումբը դեռևս մտադիր է երկարաձգել Վինիսիուսի պայմանագիրը և շարունակում է լավատեսորեն տրամադրված մնալ այս հարցում, չնայած այն բանին, որ ֆուտբոլիստի և մարզչի միջև հարաբերությունները ներկայումս շատ բան են թողնում ցանկալիի։

Նախկինում հաղորդվում էր, որ Վինիսիուսը մտածում է «Ռեալ Մադրիդը» լքելու մասին և խնդրել է իր գործակալին նոր ակումբ գտնել իր համար։